Հոգեկան առողջություն
Մանիպուլյացիա և բնական վարք
«Յուրաքանչյուր կոմունիկացիա մանիպուլացիոն է: Չկա այնպիսի հասկացություն, ինչիպիսին է բնական վարքը: Այդ երկուսը նույնն են: Բայց Դուք կարող եք հանդիպել հսկայական քանակությամբ մարդկանց, ովքեր կասեն , որ մանիպուլյացիան դա վատ է:
«Ես մանիպուլյացիա չեմ անում, որովհետև ես արդար եմ: Ես իսկական եմ»: Դրա համար ես «ցրիվ եմ տալիս» այն մարդկանց գլուխները, ում հետ ես շփվում եմ: Որովհետև. «ես ուղղակի այնպիսին եմ, ինչպիսին կամ»:
Ի՞նչ է նշանակում «բնական»: Ի՞նչ է նշանակում այնպիսին, ինչպիսին կաս: Դա նշանակում է` ես չեմ վերահսկում այն, ինչ ես անում եմ: Ես պատասխանատվություն չեմ կրում այն արդյունքի համար, որը ես ստեղծում եմ: Ես նայում էի մի կնոջ, ով խոսում էր իր 6 տարեկան աղջկա հետ և խանդավառությամբ ու վստահելի ձայնով ասում էր. «Այն օրը երբ դու ծնվեցիր, դա իմ կյանքի ամենավատ օրն էր»: Կարո՞ղ եք Դուք դա ձեզ պատկերացնել: Նա խոսում էր իր աղջկա հետ: Մի ժամ հետո նա ասաց. «Կներես, ես ուղղակի ջղայնացած էի: Բայց ինչ ասացի ճիշտ էր»:
Կներե’ք, բայց եթե այս աշխարհում նման վարքը կոչվում է բնական, ապա ես չեմ ուզում դրա մասնիկը լինել: Որովհետև այդ աղջնակը մինչև կյանքի վերջ պետք է իր հետ տանի այդ արտահայտությունը:Ամբողջ կյանքում նա հիշելու է այդ արտահայտությունը և պայքարելու է դրա հետ:
Երբ դա տեսա, դուրս եկա սենյակից և պատկերացրեցի, թե որքան ավերածություններ են տեղի ունենում աշխարհում, այն պատճառով, որ մարդիկ համոզված են, թե գոյություն ունի այսպիսի հասկացություն` «լինել այնպիսին, ինչպիսին կաս»:
Չկա բնական ոչինչ: Այն գոյություն չունի: Երբ դուք ծնվել եք, դուք ոչինչ չեք իմացել և չեք կարողացել անել: Բնական էր միայն տակն անելն ու սոսկա ծծելը: Եթե դուք ուզում եք մինչև կյանքի վերջ հենց միայն դրանով էլ զբաղվել, ապա խնդրեմ:
Չկա «բնական» Հասկացություն:
Եթե դուք դա ներքուստ չեք հասկանում` դուք միշտ զոհի դերում եք լինելու:
Դուք արդարացումներ եք փնտրելու ձեր անհաջողությունների համար:
«Բնական» մենք անվանում ենք այն, ինչ սովորել ենք երեկ, իսկ այսօր մոռացել ենք, որ երեկ դա սովորել ենք: Եվ այսօր մենք դա անվանում ենք բնական: Երեկ դուք դա անվանում էիք «անհավանական»:
Հիշո՞ւմ եք` ինչպես էինք մենք սովորում հեծանիվ քշել: Երբ ես առաջին անգամ հեծանիվի վրա նստեցի դա ինձ համար բնական չէր: Մի քանի օր հետո ես մտածում էի, որ աշխարհում գոյություն ունի մարդկանց հատուկ տեսակ, ովքեր գենետիկորեն ի վիճակի չեն հեծանիվ քշել: Բայց ես ուզում էի սովորել հեծանիվ քշել և դրա համար շարունակում էի սովորել: Մինչև, վերջապես, սովորեցի: Մեկ տարի հետո… Ուզո՞ւմ եք հեծանիվի վրա խելագար տեսնել: Հե՜յ, Պյուսելի’կ, մի հատ այս շինության վրայից հեծանիվով իջի: Ես լիքը սպիներ ունեմ այդ ժամանակներից մնացած: Ինչը անհնարին էր թվում, բայց գուշակեք ո՞վ էր դա անում: Դրա համար էլ, հիմա հեծանիվ քշելը ինձ համար «բնական» է:
Մենք րոպեում հարյուրավոր որոշումներ ենք ընդունում, որոնք պաշտպանում են մեր մարմինը, երբեմն անգամ կյանքը: Իսկ մենք անգամ չենք էլ մտածում դրա մասին: Ո՞վ է այդ ամենն անում:Դուք սովորել եք դա անել մեխանիկորեն: Բայց կար ժամանակ, որ դուք ՍՈՎՈՐՈՒՄ ԷԻՔ: Եվ սա կարելի է ասել յուրաքանչյուր բանի համար, որ դուք երբևէ արել եք:
Երեխային վերնաշապիկ տվեք և խնդրեք, որ հագնի: Նա միայն 5 րոպե գլուխը թևերի մեջ է մտցնելու:
Դուք սովորել եք: Դուք սովորել եք այն ամենը, ինչ հիմա անում եք: «Բնական» ոչինչ գոյություն չունի»:
28.08.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ